Մեկ հղում՝ բոլոր հյուրերին
Ուղարկում եք մեկ հղում։ Հյուրերը բացում են այն հեռախոսով կամ համակարգչով՝ առանց հավելվածի և գրանցման։
Ընտրեք դիզայնը, ավելացրեք տեքստերը, լուսանկարները, վայրերն ու երաժշտությունը և պատրաստեք ձեր հրավերը մոտ 15 րոպեում։
Ձևավորեք ձեր ոճով
Ընտրեք գույները, փոխեք տեքստերը, ավելացրեք լուսանկարներ՝ առանց դիզայների։
Հյուրերը պատասխանում են հղումով
Տեսնում եք՝ ով է գալու, քանի հոգով և որ սեղանի մոտ է նստելու։
Վճարում եք վերջում
Պատրաստեք ու նախադիտեք անվճար, հետո հրապարակեք, երբ ամեն ինչ պատրաստ է։
Առավելություններ
CallIn-ը օգնում է ինքնուրույն պատրաստել գեղեցիկ թվային հրավիրատոմս՝ առանց բարդ գործիքների կամ դիզայների։
Ուղարկում եք մեկ հղում։ Հյուրերը բացում են այն հեռախոսով կամ համակարգչով՝ առանց հավելվածի և գրանցման։
Անունները, օրը, վայրերը, լուսանկարները, գույներն ու պատմությունը փոխում եք հենց կառավարման էջում։
Հյուրերը նշում են՝ գալու են, թե ոչ, քանի հոգով են լինելու։ Ամբողջ ցանկը տեսնում եք առանց առանձին գրառումների։
Ավելացրեք եկեղեցի, ռեստորան կամ այլ վայրեր՝ ժամերով, հասցեներով և նավիգացիայի հղումներով։
Հրավիրատոմսի ներսում կա կիսվելու կոճակ՝ WhatsApp, Telegram, հղում կամ էլ․ փոստ։ Ուղարկեք հրավիրատոմսը մեկ հպումով։
Հյուրերի ալբոմ
Հրավերի նույն հղումով հյուրերը բացում են ալբոմը, լուսանկարում կամ ընտրում նկարները հեռախոսից։ Բոլոր հիշողությունները հավաքվում են մեկ տեղում՝ առանց առանձին չաթերի ու թղթապանակների։
Բացում են հղումը, սեղմում «Լուսանկարել» կամ «Ընտրել լուսանկարներ», և վերջ։
Սեղանի, պարերի, ընկերների ու փոքրիկ պահերի լուսանկարները հավաքվում են նույն ալբոմում։
Ալբոմը բացվում է բրաուզերում՝ նույնքան հեշտ, որքան հրավիրատոմսը։
Ալբոմի համար ստանում եք պատրաստի QR քարտեր՝ նախադիտմամբ և PNG ներբեռնումով։ Կարող եք ինքնուրույն տպել կամ տպագրությունը պատվիրել մեզ մոտ։
Ցանկության դեպքում մենք կարող ենք նաև պատրաստել և տպել QR քարտերը ձեր միջոցառման համար։
Հիշողությունները հավաքվում են մեկ ալբոմում
Քայլեր
Ստեղծում եք հաշիվ էլ․ փոստով, Google-ով կամ Apple-ով։
Լրացնում եք առիթի տվյալները, ընտրում դիզայնը, ավելացնում լուսանկարներ, վայրեր ու տեքստեր և ստուգում նախադիտումը։
Երբ ամեն ինչ պատրաստ է, վճարում եք ընտրված փաթեթի համար, ստանում հղումը և ուղարկում հյուրերին։
Հրավերի դիզայններ
Բացեք տարբեր դիզայնների նախադիտումը և ընտրեք ձեր տոնին համապատասխան տարբերակը։
Տեսնել բոլոր դեմոները1 / 8
Դիզայն
Կոկիկ դասական ձև՝ անունները, ամսաթիվը և վայրերը հեշտ գտնելու համար։
Գներ
Հաշիվ ստեղծելն ու հրավեր պատրաստելը անվճար է։ Վճարում եք միայն այն ժամանակ, երբ որոշում եք հրապարակել հրավերը։
Ստեղծում եք ձեր հրավերը պատրաստի դիզայններով և բոլոր հիմնական գործիքներով
—
մեկ հրավերի հրապարակում
Տրամադրում եք առիթի ամբողջական տվյալները, իսկ մեր թիմը պատրաստում է ձեր հրավիրատոմսը։
—
մեկ հրավերի հրապարակում
Հատուկ ձեր առիթի և ոճի համար ստեղծված անհատական հրավիրատոմս։
Ըստ պահանջի
մեծ կամ հատուկ միջոցառումների համար
Գրել մեզ
Ուզո՞ւմ եք քննարկել «Անհատական» փաթեթը։ Գրեք մեզ, կօգնենք ընտրել հարմար տարբերակը։
Կարող եք նախ ամբողջությամբ պատրաստել հրավերը և միայն հետո վճարել հրապարակման համար։ Գինը հաշվարկվում է ձեր ընտրած փաթեթով։
Օգնություն
Եթե ձեր հարցի պատասխանը այստեղ չկա, գրեք մեզ։ Սովորաբար պատասխանում ենք նույն օրվա ընթացքում։
Զանգահարեք կամ գրեք Instagram-ով։ Կօգնենք ընտրել փաթեթը, պատրաստել հրավերը կամ լուծել տեխնիկական հարցը։
Պատասխանում ենք 24 ժամվա ընթացքում
Այո։ Կարող եք ստեղծել հաշիվ, հավաքել հրավերը, խմբագրել և նախադիտել առանց վճարման։ Վճարումը միայն հրապարակելու պահին է։
Վճարում եք միայն այն ժամանակ, երբ պատրաստ եք հրապարակել հրավերը։ Մինչ այդ կարող եք հանգիստ փոփոխել ու ստուգել ամեն ինչ։
Ոչ։ Նրանք պարզապես բացում են հղումը հեռախոսով կամ համակարգչով։ Գրանցվել կամ հավելված ներբեռնել պետք չէ։
Այո։ Կարող եք փոխել տեքստերը, լուսանկարները, ժամերը կամ վայրերը։ Հղումը մնում է նույնը, հյուրերը տեսնում են թարմացված տարբերակը։
Հաշվի տվյալները հասանելի են միայն ձեզ։ Տվյալները փոխանցվում են պաշտպանված կապով, իսկ հրավերի հղումը տեսնում են այն մարդիկ, ում հետ կիսվել եք։